Posted in Բնագիտություն 6-10 ( 2023-24)

Բջիջ.Բջջի քիմիական բաղադրությունը.Բջջի կառուցվածքը.հյուսվածնքեր։

Միմյանցից խիստ տարբերվող այնպիսի օրգանիզմներ, ինչպիսիք են՝ բակտերիաները, բույսերը, սնկերը, կենդանիները, այդ թվում նաև մարդը, ունեն միևնույն կառուցվածքային միավորը: Այդ տարրական կառուցվածքային միավորը, որից կազմված են բոլոր օրգանիզմները կոչվում է բջիջ:
Բջիջը կենդանի օրգանիզմների կառուցվածքային տարրական միավորն է և օժտված է կենդանի օրգանիզմին բնորոշ հատկանիշներով։Կենդանի օրգանիզմները կարող են լինել միաբջիջ՝ բաղկացած ընդամենը մեկ բջջից:
Օրինակ
Բակտերիաները, կապտականաչ ջրիմուռները և այլն:
Կարող են լինել նաև բազմաբջիջ՝ կազմված տարբեր տեսակի բջիջներից.
Օրինակ
Բույսերը, կենդանիները, մարդը:
Բջիջները լինում են բուսական և կենդանական:

Բոլոր տիպի կենդանի օրգանիզմների բջիջները կազմված են անկենդան բնության մեջ հանդիպող քիմիական տարրերից. գերակշռում են ածխածինը (C), ջրածինը (H), թթվածինը (O), ազոտը (N):
Բջիջները պարունակում են այդ տարրերից կազմված քիմիական նյութեր: Հիմնականում անօրգանական նյութեր՝ ջուր և հանքային աղեր, օրգանական նյութեր՝ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր:

Բջջի կառուցվածքը

Կենդանական և բուսական բջիջների միջև կան տարբերություններ, սակայն նրանք ունեն նման կառուցվածք: Բոլոր բջիջները կազմված են բջջաթաղանթից, ցիտոպլազմայից, կորիզից և օրգանոիդներից:

Բջջաթաղանթ՝
սահմանազատում է բջջին շրջակայից,
տալիս նրան որոշակի ձև,պաշտպանում միջավայրի ազդեցությունից,
ապահովում շրջակայի հետ նյութերի փոխանակումը:
Ցիտոպլազմա՝
մածուցիկ անգույն զանգված է,
լցնում է բջջի ամբողջ խոռոչը,իր մեջ ընդգրկում է կորիզն ու մնացյալ օրգանոիդները,նրանում ընթանում են բջջի կենսագործունության հիմնական դրսևորումները:
Կորիզ՝
պարունակում է բջջի ժառանգական նյութը,
նրա կիսման արդյունքում առաջանում են մայրական բջջին նման, նույնական դուստր բջիջներ:

Օրգանոիդներ՝
ապահովում են բջջի կենսագործունեությունը՝ շնչառությունը, թթվածնի անջատումը, աճը, զարգացումը և այլն:

Բուսական և կենդանական բջիջներն ունեն որոշակի տարբերություններ՝ պայմանավորված կենսագործունեության առանձնահատկություններով:Բուսական բջջին բնորոշ է ամուր բջջապատ, որը արտաքինից պատում է բջջաթաղանթը և հստակ ձև հաղորդում բջջին:
Բուսական բջիջներն ունեն բջջահյութով լցված խոռոչներ, որոնք կոչվում են վակուոլներ:
Բուսական բջիջներում գոյություն ունեն պլաստիդներ, որոնք կանաչ, դեղին-կարմիր և սպիտակ գունավորում են հաղորդում բուսական բջջին:Կենդանական բջիջները զուրկ են նշված հատկանիշներից, ունեն նուրբ և ճկուն բջջապատ։

Հյուսվածքներ

Բջիջների այն խումբը,որոնք ունեն նույն ձևը, կառուցվածքը, ծագումը, կատարում են նույն ֆունկցիան և միմյանց հետ միացած են միջբջջային նյութով կոչվում են հյուսվածք:Մարդու օրգանիզմում կան 4 տեսակի հյուսվածքներ` էպիթելային, շարակցական, մկանային և նյարդային:

Ցանկացած բույս նույնպես ունի զանազան օրգաններ, որոնք կազմված են մասնագիտացված հյուսվածքներից: Բուսական հյուսվածքները լինում են՝
գոյացնող
ծածկող
հիմնական
փոխադրող
մեխանիկական
Գոյացնող հյուսվածքի բջիջներն անընդհատ բաժանվում են և այդ հատկության շնորհիվ բույսերն աճում են: Բույսերում գոյացնող հյուսվածքը տեղակայված է արմատի ծայրամասում և ցողունի գագաթում:

Ծածկող հյուսվածքը բույսը պաշտպանում է արտաքին աշխարհի անբարենպաստ պայմաններից: Դրանից են կազմված բույսերիՀիմնական հյուսվածքի բջիջները մտնում են բույսերի բոլոր օրգանների կազմության մեջ: Դրանից են կազմված տերևի, ծաղկի և պտուղների փափուկ մասերը:

Հիմնական հյուսվածքի բջիջները մտնում են բույսերի բոլոր օրգանների կազմության մեջ: Դրանից են կազմված տերևի, ծաղկի և պտուղների փափուկ մասերը: Հիմնական հյուսվածքում կարող են պաշարվել տարբեր սննդանյութեր, դա հատկապես լավ է երևում գազարի և բազուկի դեպքում:
Փոխադրող հյուսվածքի միջոցով տերևներից դեպի արմատ և արմատից դեպի տերևներ են շարժվում ջուր, շաքար, աղեր և բազմաթիվ այլ նյութեր:

Մեխանիկական հյուսվածքը ամրություն է տալիս բույսի օրգաններին: Այս հյուսվածքի բջիջներն ունեն երկարավուն տեսք և ամուր բջջապատ:

Լրացուցիչ աշխատանք

Պատասխանել հարցերին

  1. Ի՞նչ է բջիջը։

Բջիջը կենդանի օրգանիզմների կառուցվածքային տարրական միավորն է և օժտված է կենդանի օրգանիզմին բնորոշ հատկանիշներով։

  • Որո՞նք են բջջի բաղադրության հիմնական քիմիական տարրերը։

Բոլոր տիպի կենդանի օրգանիզմների բջիջները կազմված են անկենդան բնության մեջ հանդիպող քիմիական տարրերից. գերակշռում են ածխածինը (C), ջրածինը (H), թթվածինը (O), ազոտը (N):

  • Որո՞նք են բջջի հիմնական կառուցվածքային մասերը։

Բոլոր բջիջները կազմված են բջջաթաղանթից, ցիտոպլազմայից, կորիզից և օրգանոիդներից:

  • Ի՞նչ նշանակություն ունի բջջաթաղանթը։

Բջջաթաղանթը սահմանազատում է բջջին շրջակայից։

  • Ի՞նչ նշանակություն ունի բջջաթաղանթը։

Բջջաթաղանթը տալիս է բջջին որոշակի ձև,պաշտպանում միջավայրի ազդեցությունից,
ապահովում շրջակայի հետ նյութերի փոխանակումը:

  • Ի՞նչ է հյուսվածքը։

Բջիջների այն խումբը,որոնք ունեն նույն ձևը, կառուցվածքը, ծագումը, կատարում են նույն ֆունկցիան և միմյանց հետ միացած են միջբջջային նյութով կոչվում են հյուսվածք:

  • Ի՞նչ հյուսվածքներ ունեն բսւյսերը։

Բուսական հյուսվածքները լինում են՝
գոյացնող
ծածկող
հիմնական
փոխադրող
մեխանիկական

  • Կենդանական ի՞նչ հյուսվածքներ գիտեք։

Մարդու օրգանիզմում կան 4 տեսակի հյուսվածքներ` էպիթելային, շարակցական, մկանային և նյարդային:

  • Ո՞ր հյուսվածքն է կատարում բույսի և նրա օրգանների հենարանի դեր։

Մեխանիկական հյուսվածքը ամրություն է տալիս բույսի օրգաններին: Այս հյուսվածքի բջիջներն ունեն երկարավուն տեսք և ամուր բջջապատ:

Posted in Բնագիտություն 6-10 ( 2023-24)

Աչք և տեսողություն։Տեսողության հիգենա։

Մարդիկ և կենդանիները շրջակա միջավայրի մասին ամենաշատ տեղեկությունը ստանում են տեսողության միջոցով: Տեսողությունն օգնում է մարդուն տարբերել մարմինների ձևըչափերըգույնը, իմանալ` հեռու, թե՞ մոտիկ են գտնվում դրանք, շարժվում, թե՞ անշարժ են:

Տեսողությունն իրականացվում է տեսողական օրգանի՝ աչքի միջոցով: Մարդու աչքը շատ նուրբ և բարդ օրգան է և ունի նկարում պատկերված տեսքը:

глаз.png

Որևէ մարմնից լույսն ընկնելով աչքի մեջ՝ բեկվում է եղջերաթաղանթի, ակնաբյուրեղի ու ապակենման մարմնի կողմից և ընկնում ցանցաթաղանթի վրա: Ցանցաթաղանթի վրա առաջանում է առարկայի փոքրացածիրականշրջված պատկերը: 

Ցանցաթաղանթում առաջացած գրգիռը հաղորդում է գլխուղեղին, և առաջանում է տեսողական զգացողություն:

Աչքի ծիածանաթաղանթի կենտրոնում կա կլոր անցք` բիբը: Փոփոխելով բիբի բացվածքը` աչքը կարգավորում է իր մեջ մտնող լույսի քանակը:

Արևոտ եղանակին բիբն ունի մոտավորապես 1 մմ տրամագիծ, իսկ մթության մեջ նրա տրամագիծը հասնում է մինչև 1 սմ-ի:

Ուշադրություն

Աչքն  ունի հիանալի հատկություն՝ հարմարում (ակոմոդացիա):

Ակնաբյուրեղի չափը փոխելով` աչքը կարողանում է տեսնել ինչպես հեռու, այնպես էլ` մոտ գտնվող առարկաները:

Նորմալ աչքի համար լավագույն տեսողության հեռավորությունը մոտ 25 սմ է: Այդ հեռավորության վրա մենք առարկան տեսնում ենք առանց աչքը լարելու: Ավելի փոքր հեռավորությունների վրա աչքն էապես լարվում է:

Գլխուղեղը «մշակում է» ցանցաթաղանթի վրա շրջված տեսքով ստացված պատկերներն այնպես, որ մենք դրանք տեսնում ենք ուղիղ դիրքով։

pict_rus_2.jpg

Տեսողության հիգիենա

Աչքը կարևորագույն օրգան է, որն առողջ պահելու համար անհրաժեշտ է պահպանել տեսողության հիգիենայի հետևյալ պարզագույն կանոնները.

● Անհրաժեշտ է տեսողության լարում պահանջող աշխատանքը պարբերաբար ընդհատել և հանգստացնել աչքերը

● Չպետք է երկար հեռուստացույց դիտել կամ աշխատել համակարգչով

● Պետք է գրել և կարդալ լավ լուսավորվածության պայմաններում: Չափից ավելի պայծառ կամ աղոտ լույսը կարող է վնասել աչքերը

● Չի կարելի գրել կամ կարդալ չափից ավելի կռանալով գրքի կամ տետրի վրա: Աչքից հեռավորությունը պետք է լինի 25 սմ

● Գրելիս լույսը պետք է ընկնի այնպես, որպեսզի  ձեռքը ստվեր չգցի աշխատանքային մակերեսի վրա: Աջ ձեռքով գրելիս՝ ձախ կողմից, իսկ ձախ ձեռքով գրելիս՝ աջ կողմից:  

● Չի կարելի կարդալ պառկած վիճակում կամ շարժվող տրանսպորտում

Ուշադրություն

Երեխաների մեծ մասը ծնվում է նորմալ տեսողությամբ: Սակայն ժամանակի ընթացքում տեսողության հիգիենայի կանոնները չպահպանելու պատճառով մարդկանց մեծ մասն ունենում է տեսողական խնդիրներ: Դրանցից առավել տարածվածներն են կարճատեսությունը և հեռատեսությունը:

Նորմալ աչքը չլարված վիճակում զուգահեռ ճառագայթները հավաքում է ցանցաթաղանթի վրա (նկար I):

Կարճատեսության դեպքում աչքի ակնաբյուրեղը զուգահեռ ճառագայթները հավաքում է  ցանցաթաղանթի առջևում (նկար II):

Կարճատեսությունը շտկելու համար մարդիկ դնում են ցրող ոսպնյակներով ակնոց:

Հեռատեսության դեպքում աչքի ակնաբյուրեղը զուգահեռ ճառագայթները հավաքում է ցանցաթաղանթի հետևում (նկար III):

Հեռատեսության դեպքում մարդիկ դնում են հավաքող ոսպնյակներով ակնոց:

1-20.png

Դասարանական աշխատանք
1.Ո՞րքան է նորմալ աչքի լավագույն տեսողության հեռավորությունը։
Նորմալ աչքի համար լավագույն տեսողության հեռավորությունը մոտ 25 սմ է։
2.Թվարկե՛ք մարդու աչքի մասերը և նշե՛ք դրանց նշանակությունը։
եղջերաթաղանթ
ծիածանաթաղանթ
բիբ
ակնաբյուրեղ
ցանցաթաղանթ
տեսողական նյարդ
ապակենման մարմին
Որևէ մարմնից լույսն ընկնելով աչքի մեջ՝ բեկվում է եղջերաթաղանթի, ակնաբյուրեղի ու ապակենման մարմնի կողմից և ընկնում ցանցաթաղանթի վրա: Ցանցաթաղանթի վրա առաջանում է առարկայի փոքրացած, իրական, շրջված պատկերը:
Ցանցաթաղանթում առաջացած գրգիռը հաղորդում է գլխուղեղին, և առաջանում է տեսողական զգացողություն:
Աչքի ծիածանաթաղանթի կենտրոնում կա կլոր անցքբիբը: Փոփոխելով բիբի բացվածքը աչքը կարգավորում է իր մեջ մտնող լույսի քանակը:
3.Ձեզ հայտնի ի՞նչ եղանակով են կարճատեսությունը շտկում։
Կարճատեսությունը շտկելու համար մարդիկ դնում են ցրող, ոսպնյակներով ակնոց։
4.Ի՞նչ է պետք անել տեսողության արատները կանխելու համար։
Անհրաժեշտ է հաճախակի հանգստացնել աչքերը։
Չպետք է երկար հեռուստացույց, համակարգիչ դիտել։
Պետք է գրել, կարդալ լավ լուսավորված սենյակում։
Չի կարելի գրել, կարդալ չափից շատ կռանալով գրքի կամ տետրի վրա, պետք է պահպանել 25 սմ հեռավորություն։
Չի կարելի գիրք կարդալ պառկած վիճակում կամ շարժվող տրանսպորտում։

Posted in Բնագիտություն 6-10 ( 2023-24)

Ալեք և Մարի Մանուկյաններ գանձատուն

«Ալեք և Մարի Մանուկյան» գանձատուն

«Ալեք և Մարի Մանուկյան» գանձատուն-թանգարանը հիմնվել է 1982 թ. հոկտեմբերի 11-ին: Ճարտարապետը Բաղդասար Արզումանյանն է: Գանձատուն-թանգարանն անվանվել է ի պատիվ ամերիկահայ բարերարներ տեր և տիկին՝ Ալեք և Մարի Մանուկյանների:

Գանձատանը ցուցադրվող նմուշները ժամանակի ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին են բերվել հայկական տարբեր համայնքներից` ընդգրկելով աշխարհագրական լայն տարածք:

Գանձատանը ցուցադրվում են արժեքավոր բազմաթիվ իրեր, եկեղեցական, ինչպես նաև կիրառական արվեստի նմուշներ, սկիհներ, խորանի վարագույրներ, աջեր, մասունքներ, զգեստներ, ջահեր, խաչեր, հին հայկական գորգեր, կավե  ամաններ և փայտե փորագրություններ:

Այստեղ է պահվում Սուրբ Աստվածածնի պատկերով նկարների հավաքածուն, որը ժամանակի ընթացքում կերտվել է պատմական Հայաստանի տարբեր շրջաններում:

2018 թ. Մայր տաճարի շինարարական ծավալուն աշխատանքներով պայմանավորված` տաճարի հարավարևելյան մասում գտնվող թանգարանի  նմուշների մեծ մասը տեղափոխվեց գանձատուն-թանգարան: Տեղափոխված սրբազան գանձերից են Ս. Գեղարդը (որով խոցել են Քրիստոսին, այն պահվում է արծաթե մասնատուփի մեջ), Նոյան տապանից սրբազան մասունքը, որն ամփոփված է 1698 թ. պատրաստված մասնատուփում, Խոտակերաց Սուրբ Նշան մասունքի պահարանը` Հիսուս Քրիստոսի Ս. Խաչափայտի մասունքով (914–929 թթ.), Աշոտ Երկաթի խաչը՝ մասնատուփով, որի մեջ պահվում է Քրիստոսի Խաչափայտից մի մասունք (այն գոյություն ունեցող թափորի խաչերից ամենահինն է), Անիի Հովհաննես-Սմբատ արքայի լեռնային բյուրեղից պատրաստված խաչը, Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների աջերը, Ս. Անդրեասի, Ս. Գևորգի մասունքները, Հավուց Թառ եկեղեցու Ամենափրկիչը, Կոմիտաս վարդապետի խույրը, Ստեփանոս Լեհացու, Վարդգես Սուրենյանցի կտավները և արվեստի արժեքավոր այլ նմուշներ:  

Posted in Բնագիտություն 6-10 ( 2023-24)

Լրացուցիչ աշխատանք

Պատասխանել հարցերին

1.Ե՞րբ է լույսը բեկվում: Ինչո՞վ է լույսի բեկումը տարբերվում անդրադարձումից:

Լույսի ճառագայթի ուղղության փոփոխոիթյունը մի միջավայրից մյուսին անցնելիս, կոչվում է լույսի բեկում։


2. Ի՞նչ է ոսպնյակը:

Գնդային մակերևույթներով սահմանափակված ապակենման մարմինները կոչվում են ոսպնյակներ։

3. Ո՞ր կետն է կոչվում ոսպնյակի կիզակետ:

Երբ լույսի զուգահեռ ճառագայթներն ընկնում են հավաքող ոսպնյակի վրա, դրանից անցնելուց հետո հավաքվում են մի կոտում։ Այդ կետը կոչվում է ոսպնյակի կիզակետ։ Հավաքող ոսպնյակը ունի երկու իրական կիզակետ։


4.Ի՞նչ օրենքով է կատարվում լույսի անդրադարձումը։

Հայելիները լույսն անդրադարձնում են որոշակի օրենքով, որը կոչվում է անդրադարձման օրենք։


5.Նշի՛ր հայելիների տեսակները

Հայելիները լինում են հարթ, ուռուցիկ և գոգավոր։


6.Ո՞ր անկյուն է կոչվում անդրադարձման անկյուն։

Անդրադարձած ճառագայթի և հայելու մակերևույթին տարված ուղղահայացի կազմած անկյունը կոչվում է անդրադարձման անկյուն։

Posted in Բնագիտություն 6-10 ( 2023-24)

Ամփոփիչ աշխատանք

  1. Ո՞ր ուժն է կոչվում առանձգականության ուժ:

Այն ուժը, որն առաջանում է մարմնի դեֆորմացիայի ժամանակ, խոչընդոտում է դեֆորմացիային և ձգտում վերականգնել մարմնի ձևն ու չափերը, կոչվում է առաձգականության ուժ:

  1. Ե՞րբ են առաջանում մարմինների ձևափոխություն:

Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի և չափերի փոփոխությունը կոչվում է մարմնի ձևափոխություն:

  1. Ուժի չափման միավորը ի՞նչպես է կոչվում:

Ուժի չափման միավորը Նյուտոնն է (1 Ն):

  1. Ի՞նչ տառով են նշանակում ուժը:

Ուժի թվային արժեքը սովորաբար նշանակում են F տառով։

  1. Ո՞ր դեպքում է կատարվում մեխանիկական աշխատանք:

Մեխանիկական աշխատանքը կախված է կիրառված ուժի մեծությունից և մարմնի անցած ճանապարհից:

  1. Ինչի՞ց է կախված մեխանիկական աշխատանքի մեծությունը:

Պարզագույն դեպքում, երբ մարմինը շարժվում է կիրառված ուժի ուղղությամբ, աշխատանքը որոշվում է ուժի և անցած ճանապարհի արտադրյալով. Աշխատանք = Ուժ · Ճանապարհ

  1. Էներգիայի ի՞նչ տեսակներ են ձեզ հայտնի:

Ջերմային, էլեկտրական, միջուկային, քիմիական

  1. Ի՞նչպես են կենդաները և բույսերը ստանում օրգանական նյութեր:

Նրանք օրգանական նյութերն ընդունում են պատրաստի ձևով՝ սնվելով այլ կենդանիներով, բույսերով։Նրանց համար այդ օրգանական նյութերը էներգիայի աղբյուր են և այդ նյութերի քայքայման ժամանակ անջատվում է էներգիա։ Այս էներգիան կենդանի օրգանիզմներում ծախսվում է այլ նյութերի սինթեզման, օրգանիզմի կառուցման, աճի, շարժման և կենսագործունեության համար։

  1. Ո՞ր էներգիան է կոչվում ճառագայթային:

Երկրի վրա կյանքը պայմանավորված է Արեգակից ստացվող ճառագայթային էներգիայով:

  1. Էլեկտրական էներգիայի ի՞նչ փոխակերպումներ են ձեզ հայտնի:

էլեկտրաշարժիչներում էլեկտրական էներգիան վերածվում է մեխանիկական էներգիայի, ջեռուցիչ սարքերում` ջերմային էներգիայի, լուսավորող սարքերում` լուսային էներգիայի: Էլեկտրական էներգիա ստանում են տարբեր տիպի էլեկտրակայաններում՝  հիդրոէլեկտրակայաններում, ջերմաէլեկտրակայաններում, հողմաէլեկտրակայաններում,  արևի մարտկոցներում:

  1. Ի՞նչ գիտեք ատոմային <միջուկային>էներգիայի մասին:

Միջուկային էներգիա Միջուկային էներգիան անջատվում է որոշ նյութերի (ուրան, պլուտոնիում) ատոմային միջուկների ճեղքման ընթացքում: Ատոմային էլեկտրակա-յաններում  այդ էներգիայի հաշվին էլեկտրաէներգիա է արտադրվում: Ատոմային էլեկտրակայան գործում է նաև Հայաստանում՝ Մեծամորի ատոմային էլեկտրակայանը:

  1. Ի՞նչ էներգիա է անհրաժեշտ կենդանի օրգանիզմներին:

Կենդանի օրգանիզմներին անհրաժեշտ է Արեգակնային էներգիա, որը փոխակերպվում է քիմիական էներգիայի։

Posted in Բնագիտություն 6-10 ( 2023-24)

Հաստատուն մագնիսներԼույսի աղբյուրներ,լույսի ուղղագիծ տարածում:Արեգակի և լուսնի խավարումներ:

Հաստատուն մագնիսներ

Մագնիսները, էլեկտրականացած մարմինների նման կարող են փոխազդել։ Դրանք փոխազդում են իրենց շուրջ գոյություն ունեցող մագնիսական դաշտերի միջոցով։ Մի մագնիսի մագնիսական դաշտն ազդում է մյուս մագնիսի վրա։ Եվ հակառակը՝ երկրորդ մագնիսի մագնիսական դաշտն էլ ազդում է առաջին մագնիսի վրա։Երկաթը, կոբալտը, թուջը, պողպատը և մի քանի այլ համաձուլվածքներ մագնիսական երկաթաքարի ազդեցությամբ ձեռք են բերում մագնիսական հատկություններ և երկար ժամանակ պահպանում այն։ 
Այն մարմինները, որոնք երկար ժամանակ պահպանում են իրենց մագնիսական հատկությունները, կոչվում են հաստատուն մագնիսներ կամ պարզապես մագնիսներ:
Մագնիսի այն մասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն առավել ուժեղ է, անվանում են մագնիսական բևեռներ։ Մագնիսներն ունեն երկու բևեռ՝ հյուսիսային և հարավային։Երկու մագնիսների տարանուն բևեռները ձգում են իրար, իսկ նույնանուն բևեռները՝ վանվում իրարից։Ընդունված է հյուսիսային բևեռը ներկել կապույտ գույնով և նշանակել N տառով, հարավայինը՝ կարմիր և նշանակել S տառով։

Կողմնացույց

Երկիրն օժտված է մագնիսական հատկություններով: Նա կարող է դիտվել որպես մի հսկայական մագնիս:Երկրի աշխարհագրական և մագնիսական բևեռները հակառակ են դասավորված։
Երկրի հյուսիսային աշխարհագրական բևեռի մոտ տեղակայված է  հարավային  մագնիսական բևեռը, իսկ հարավային աշխարհագրական բևեռի մոտ՝  հյուսիսային  մագնիսական բևեռը։

Կողմնացույցի մագնիսական սլաքը փոքր, հաստատուն մագնիս է, որը կողմնացույցի հիմնական մասն է։

Տեղանքում կողմնորոշվելու համար է օգտագործվում կողմնացույցը։  Կողմնացույցի աշխատանքը պայմանավորված է նրանով, որ Երկիրը նույնպես մագնիս է՝ իր մագնիսական բևեռներով և մագնիսական դաշտով։ Կողմնացույցի սլաքի հյուսիսային բևեռը ձգվում է Երկրի մագնիսական հարավային բևեռի կողմից՝ որպես տարանուն բևեռներ և ուղղվում դեպի այն։ Նույն պատճառով կողմնացույցի սլաքի հարավային բևեռը ուղղվում է Երկրի մագնիսական հյուսիսային բևեռի կողմը։
Ուժեղ տաքացման ժամանակ մագնիսները կորցնում են իրենց մագնիսական հատկությունները։ Այս երևույթը կոչվում է ապամագնիսացում:
Մագնիսների օգտագործման բնագավառը բավականին լայն է։ Մագնիսներ կան մանկական խաղալիքներում, հեռախոսներում, բարձրախոսներում։ Դրանք կիրառվում են տեխնիկայի շատ բնագավառներում, բժշկության մեջ, կենցաղում։

Լույսի աղբյուրներ,լույսի ուղղագիծ տարածում:Արեգակի և լուսնի խավարումներ:

Բազմաթիվ դիտումներով և փորձերով հաստատվել է, որ թափանցիկ համասեռ միջավայրում լույսը տարածվում է ուղղագիծ։
Օրինակ
Եթե լույսի աղբյուրի և մեր աչքի միջև տեղադրենք անթափանց մարմին, ապա լույսի աղբյուրը մենք չենք տեսնի, քանի որ լույսի ուղղագիծ տարածման հետևանքով ճառագայթը չի կարողանա շրջանցել խոչընդոտը:
Լույսի ուղղագիծ տարածմամբ են բացատրվում ստվերների առաջացումըԱրեգակի, Լուսնի խավարումները և այլ երևույթներ:

Ստվերի առաջացումը

Լույսի ուղղագիծ տարածմամբ է բացատրվում ստվերի առաջացումը: Նկարներում պատկերված են անթափանց մարմիններ՝ գունդ և սափոր:
Փոքր չափեր ունեցող լույսի S աղբյուրով լուսավորելիս Bէկրանին առաջանում է ստվեր: Եթե լույսը ուղղագիծ չտարածվեր, ապա կշրջանցեր գունդը կամ սափորը և կլուսավորեր դրա հետևում գտնվող էկրանի ողջ տիրույթը:
Լույսի ուղղագիծ տարածումն օգտագործում են տեղանքում կամ ստորգետնյա ուղիղ ճանապարհներ նախագծելու, ուղիղ գծով սյուներ տեղակայելու համար:
Սյուները տեղադրում են այնպես, որ բացի մոտակա սյունից` մնացածը չերևան:

Արեգակի և Լուսնի խավարումները 

Լուսինը լույսի աղբյուր չէ, այն սեփական լույսից զուրկ անթափանց մարմին է, սակայն տեսանելի է, քանի որ անդրադարձնում է Արեգակից իր վրա ընկնող ճառագայթները։
Երբ Լուսինը հայտնվում է Արեգակի և Երկրի միջև, լրիվ կամ մասնակի չափով ծածկում է Արեգակի տեսանելի սկավառակը, Լուսնի կոնաձև ստվերն ընկնում է Երկրի վրա և տեղի է ունենում Արեգակի խավարում։
Երկրի մակերևույթի՝ լրիվ ստվերի սահմաններում հայտնված մասերից, դիտվում է Արեգակի լրիվ խավարում, իսկ ոչ լրիվ ստվերում գտնվող տեղերից դիտվում է Արեգակի մասնակի խավարումը։ 
Արեգակի խավարում դիտվում է, երբ Լուսինը հայտնվում է Արեգակի և Երկրի միջև:

Լուսնի խավարումը դիտվում է, երբ Երկիրը հայտնվում է Արեգակի և Լուսնի միջև:

Այդ դեպքում Լուսինը գտնվում է Երկրի կողմից առաջացած ստվերի տիրույթում:
Արեգակի և Լուսնի խավարումները գիտնականները կարողանում են մեծ ճշգրտությամբ կանխատեսել կատարվելուց շատ տարիներ առաջ:

Լրացուցիչ աշխատանք

Պատասխանել հարցերին

  1. Ո՞ր մարմին է կոչվում հաստատուն մագնիս:

Այն մարմինները, որոնք երկար ժամանակ պահպանում են իրենք մագնիսական հատկությունները, կոչվում են հաստատուն մագնիսներ, կամ պարզապես մագնիսներ։

2. Մագնիսի ո՞ր մասերն են անվանում բևեռներ:

Մագնիսի այն մասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն առավել ուժեղ է, անվանում են մագնիսական բևեռներ։Մագնիսներն ունեն երկու բևեռ՝ հյուսիսային և հարավային։

3. Ի՞նչ է կողմնացույցը, և ինչո՞վ է պայմանավորված նրա աշխատանքը:

Կողմնացույցը տեղանքում կողմնորոշվելու համար օգտագործվող սարք է։ Կողմնացույցի աշխատանքը այսպիսին է․ կողմնացույցի սլաքի հյուսիսային բևեռը ձգում է Երկրի հարավային բևեռի կողմ, իսկ կողմնացույցի հարավային բևեռը, Երկրի հյուսիսային բևեռի կողմ։

4. Ձեզ հայտնի ո՞ր բնագավառներում են օգտագործվում մագնիսները:

Մագնիսների օգտագործման բնագավառը բավականին լայն է։ Մագնիսներ կան մանկական խաղալիքներում, հեռախոսում, բարձրախոսներում։ Դրանք կիրառվում են տեխնիկայի շատ բնագավառներում, բժշկության մեջ, կենցաղում։

Posted in Բնագիտություն 6-10 ( 2023-24)

Մարմինների էլեկտրականացում

1.Ե՞րբ են մարմինները համարվում էլեկտրականացված։

Եթե շփելիս մարմինը ձեռք է բերում այլ առարկաները ձգելու հատկություն, ապա ասում են, որ մարմինն էլեկտրականացել է կամ ձեռք է բերել լիցք։

2. Ո՞ր էլեկտրանական լիցքերն են անվանում դրական, և որո՞նք՝ բացասական։

Էլեկտրոնի լիցքը համարում էն բացասական, իսկ պրոտոնինը՝ դրական։

Posted in Բնագիտություն 6-10 ( 2023-24)

Ջերմային երևույթների բազմազանությունը

Պատասխանել հարցերին

  1. Ի՞նչ ջերմային երևույթներ գիտեք:

Ջերմային երևույթներ են հալումն ու պնդացումը, գոլորշացումն ու խտացումը․ եռումը, ջերմային ընդարձակումը։

2. Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում:

Նյութի անցումը պինդ վիճակից հեղուկ վիճակի կոչվում է հալում։ Հալման հակառակ երևույթը, երբ նյութը հեղուկ վիճակից անցնում է պինդ վիճակի, կոչվում է պնդացում։

3.Ո՞ր մեծությունն է կոչվում եռման ջերմաստիճան:

Այն ջերմաստիճանը, որի դեպքում հեղուկը եռում է, կոչվում է եռման ջերմաստիճան։

4.Ո՞ր եչրույթներն են կոչվում գոլորշացում և խտացում:

Նյութի անցումը հեղուկ վիճակից գազային վիճակի կոչվում է գոլորշացում։ Հակառակ երևույթը, երբ նյութը գազային վիճակից անցնուն է հեղուկ վիճակի, կոչվում է խտացում։

Posted in Բնագիտություն 6-10 ( 2023-24)

Ջերմային հավասարակշռություն և ջերմաստիճան

1.Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը

Ջերմաստիճանը մարմինը կազմող մոլեկուլների անկանոն շարժման կինետիկ էներգիայի չափն է։

2.Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում։

Եթե տաքն ու սառը մարմինները հպվում են, ապա որոշ ժամանակ նրանց ջերմաստիճանները հավասարվում են։Այդ դեպքում ասում են, որ նրանք միմյանց հետ ջերմային հավասարակշռության վիճակում են։

3.Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։

Կենցաղում լայն տարածում ունեն սնդիկով կամ սպիրտով աշխատող ջերմաչափները։

4.Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։

Նախ ջերմաչափը պիտի թափահարել, ապա նոր չափել ջերմությունը։

Posted in Բնագիտություն 6-10 ( 2023-24)

Այրում,Հրդեհի հանգցնելու միջոցներ.Վառելանյութ,Վառելանյութի տեսակներ.Հոկտեմբերի 2-6

Այն քիմիական ռեակցիաները, որոնք ընթանում են ջերմության և լույսի անջատմամբ, կոչվում են այրում: Այրումն օքսիդացման ռեակցիա է:Այրման համար անհրաժեշտ պայման է թթվածնի առկայությունը:Սովորաբար, որպեսզի այրում տեղի ունենա, հարկավոր է նյութը տաքացնել մինչև նրա բռնկվելը:Այն ջերմաստիճանը, որի դեպքում տեղի է ունենում նյութի բռնկումը, կոչվում է բռնկման ջերմաստիճան: Տարբեր նյութեր բռնկվում են տարբեր ջերմաստիճաններում:Կան նաև նյութեր, որոնք բոցավառվում են առանց տաքացնելու՝  ինքնաբերաբար: Նման նյութերի՝ բենզինի, կերոսինի, եթերի, ացետոնի գոլորշիների,  բնական գազի հետ պետք է շատ զգույշ վարվել:Այրման տեսակարար ջերմություն կոչվում է 1 կգ վառելանյութի լրիվ այրումից անջատվող ջերմության քանակը:Տարբեր վառելանյութերի այրման տեսակարար ջերմությունը կարելի է որոշել աղյուսակից:  Պինդ վառելանյութերի  այրման հետևանքով մեծ քանակությամբ  մոխիր  և  այլ թափոններ  են ստացվում: Այդ առումով առավել արդյունավետ է հատկապես գազային վառելանյութի օգտագործումը, որն այրվում է գրեթե լրիվ:
Վառելանյութերի այրման ընթացքում անջատվում է մեծ քանակությամբ ածխաթթու գազ, ինչպես նաև ծծմբի և ազոտի օքսիդները, որոնք աղտոտում են մթնոլորտը:
Եթե այնուամենայնիվ առաջացել է հրդեհ, ապա.
1.  Խուճապի չմատնվե՛ս:
2.  Անմիջապես զանգահարի՛ր հրշեջ կայանի համարով 1−01:
3.  Փորձի՛ր մարել կրակը կրակմարիչով կամ այլ միջոցներով:
4.  Իմացի՛ր, որոշ դեպքերում, օրինակ, եթե վառվում են փայտը, թուղթը, ապա կրակը հանգցնում են ջրով, որը և՛ իջեցնում է ջերմաստիճանը, և՛ կրակը մեկուսացնում է օդից:  
5.  Իմացի՛ր նաև, շիկացած մետաղի  վրա չի՛ կարելի ջուր լցնել: Այդ դեպքում ջրից անջատվում է ջրածին, որի այրումից  մեծ քանակությամբ ջերմություն է անջատվում: Հրդեհը չի դադարի, այն ավելի շատ կտարածվի:
6. Մի՛ փորձիր հանգցնել վառվող բենզինը, նավթը, կերոսինը ջրով։ Դրանք ջրից թեթև են և, մնալով նրա մակերևույթին, կշարունակեն այրվել:
7. Մի՛ լցրու ջուր բաց էլեկտրալարերի վրա:

Վառելանյութ։ Վառելանյութի տեսակները: Դրանց լրիվ և թերի այրումը

Հեշտ բռնկվող նյութերը, որոնք այրվելիս անջատում են մեծ քանակությամբ ջերմություն, կոչվում են վառելանյութեր: 
Վառելանյութ լինելու համար նյութը ոչ միայն պետք է լավ այրվի՝ անջատելով մեծ քանակությամբ ջերմություն, այլև՝ լինի էժան և շատ: Վառելանյութերը լինում են պինդ, հեղուկ և գազային:
Պինդ վառելանյութեր են՝ քարածուխը, տորֆը, փայտը և այլն:

Հեղուկ վառելանյութեր են՝ բենզինը, կերոսինը, մազութը, սպիրտը և այլն:
Գազային վառելանյութեր են՝ բնական գազ, ջրածինը:
Վառելանյութի արդյունավետությունը գնահատվում է այրման տեսակարար ջերմությամբ: 
Վառելանյութերից օգտվելիս պետք է պահպանել անվտանգության կանոնները:
1. Բոլոր տեսակի վառելանյութերը պետք է պահել կրակից և ջերմության աղբյուրներից հեռու:
2. Վառելանյութն այրելիս պետք է կարգավորել վառարան մտնող օդի քանակը: Եթե օդի ծավալն անհրաժեշտից պակաս լինի, ապա տեղի կունենա վառելանյութի թերի այրում և ածխաթթու գազի հետ մեկտեղ կառաջանա խիստ թունավոր «շմոլ գազ» (CO):  
3. Եթե սենյակում կա վառարան, ապա ժամանակ առ ժամանակ սենյակը պետք է օդափոխել: Դրանով դուք սենյակից կհեռացնեք CO2 և CO գազերը և նոր օդ կներմուծեք՝ լրիվ այրում ապահովելու համար:
4. Եթե բնակարանում գազի հոտ զգացվի, պետք է անմիջապես փակել գազի փականը, բացել բոլոր պատուհանները: Ոչ մի դեպքում չմիացնել էլեկտրականություն, քանի որ կայծից պայթյուն և հրդեհ կառաջանա:
5. Բոլոր հիմնարկներում, ձեռնարկություններում, քիմիական լաբորատորիաներում, պարտադիր է կրակմարիչներ ունենալ: