Posted in 3-ՐԴ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԱՄՓՈՓՈՒՄ

Անհատական Օրակարգ

Հունվարի 8

9։00-9։15-ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում

9։20-10։05- ծանոթացում

10։10-10։55- աշխատանք ճամբարային ջոկատում

11։05-11։50- աշխատանք ճամբարային ջոկատում

11։55-12։40-խեցեգործություն

12։40-12։55-ընդմիջում

12։55-13։35-օրվա լուսաբանում բլոգներում

13։40-14։00-օրվա ամփոփում

Հունվարի 9

9։00-9։15-ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում

9։20-10։05- աշխատանք ճամբարային ջոկատում

10։10-10։55- աշխատանք ճամբարային ջոկատում

11։05-11։50- Էդիտա Կարապետյանի նախագիծ

11։55-12։40-աշխատանք ճամբարային ջոկատում

12։40-12։55-ընդմիջում

12։55-13։35-օրվա լուսաբանում բլոգներում

13։40-14։00-օրվա ամփոփում

Հունվարի 10

9։00-9։15-ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում

9։20-10։05- աշխատանք ճամբարային ջոկատում

10։10-10։55- աշխատանք ճամբարային ջոկատում

11։05-11։50- աշխատանք ճամբարային ջոկատում

11։55-12։40-աշխատանք ճամբարային ջոկատում

12։40-12։55-ընդմիջում

12։55-13։35-երգ

13։40-14։00-օրվա ամփոփում

Հունվարի 11

9։00-9։15-ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում

9։20-10։05- աշխատանք ճամբարային ջոկատում

10:10-13:30-Այցելություն Ոստիկանության Կրթահամալիրի թանգարան

13։40-14։00-օրվա ամփոփում

Հունվարի 12

9։00-9։15-ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում

9։20-13։30-Այցելություն Կենտրոնական Բանկի թանգարան

13։40-14։00-օրվա ամփոփում

Հունվարի 15

9։00-9։15-ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում

9։20-10։05- աշխատանք ճամբարային ջոկատում

10։10-10։55- աշխատանք ճամբարային ջոկատում

11։05-11։50-աշխատանք ճամբարային ջոկատում

11։55-12։40-աշխատանք ճամբարային ջոկատում

12։40-12։55-ընդմիջում

12։55-13։35-օրվա լուսաբանում բլոգներում

13։40-14։00-օրվա ամփոփում

Հունվարի 16

9։00-9։15-ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում

9։20-10։05-աշխատանք ճամբարային ջոկատում

10։10-10։55- աշխատանք ճամբարային ջոկատում

11։05-11։50-Էդիտա Կարապետյանի նախագիծ

11։55-12։40-Շողիկ Պողոսյան

12։40-12։55-ընդմիջում

12։55-14։00-օրվա լուսաբանում բլոգներում

Հունվարի 17

9։00-9։15-ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում

9։20-10։05-աշխատանք ճամբարային ջոկատում

10։10-13։35- ճամփորդություն՝ Կարապի լիճ, սահադաշտ

12։55-14։00-օրվա լուսաբանում բլոգներում

Հունվարի 18

9։00-9։15-ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում

9։20-10։05-երգ

10։10-10։55- աշխատանք ճամբարային ջոկատում

11։05-11։50-մարզական

11։55-12։40-աշխատանք ճամբարային ջոկատում

12։40-12։55-ընդմիջում

12։55-14։00-օրվա լուսաբանում բլոգներում

Posted in 3-ՐԴ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԱՄՓՈՓՈՒՄ, Մայրենի 6-10 րդ դասարան (2023-24)

Ճամփորդապատում

Երեկ մենք գնացել ենք ճամփորդության։ Սկզբում այցելեցինք Եղիշե Չարենցի թանգարան։ Լինելով նրա տուն-թանգարանում ՝ շատ բան իմացա Եղիշե Չարենցի կյանքի մասին։ Այնտեղ մենք ընթերցեցինք Եղիշե Չարենցի ստեղծագործություններից։ Իմ ամենասաիրելի բանաստեղծությունը << Ես իմ անուշ Հայաստանի>> բանաստեղծությունը։ Թանգարանից հետո մենք գնացինք ճաշելու։ Շատ հաճելի ընկերների հետ ճաշելը։ Հետո մենք գնացինք Հրազդանի կիրճ՝ Մանկական երկաթուղի։ Այնտեղ մենք նույնպես ասմունքեցինք։

Շատ հետաքրքիր անցավ մեր ճամփորդությունը։

Posted in 3-ՐԴ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԱՄՓՈՓՈՒՄ, Մայրենի 6-10 րդ դասարան (2023-24)

Դեպի Մայր դպրոց

Մեկ տարի է, ինչ սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հարավային դպրոցում։

Շատ հուզված էի սեպտեմբերի 1-ին, որովհետև ամեն ինչ նոր ու անծանոթ էր ինձ համար այստեղ։ Հիմա ես ինձ տանն եմ զգում․ ունեմ շատ ընկերներ, իսկ ուսուցիչները շատ բարի և հոգատար են։

Հիմա էլ եմ հուզված, քանի որ սեպտեմբերին պիտի Մայր դպրոց գնամ։ Սակայն մեծ չէ հուզմունքս, որովհետև ինձ հետ են իմ ընկերները, և ես արդեն մենակ չեմ։ Հավատում եմ, որ Մայր դպրոցը մեզ գրկաբաց կընդունի։ Մենք նորանոր գիտելիքներ կստանանք։ Ես ինձ արդեն մեծ եմ զգում։ Գիտեմ, որ պիտի շատ աշխատեմ և լավ սովորեմ։ Երևի նոր առարկաներ էլ ենք սովորելու, նոր ուսուցիչներ էլ ենք ունենալու։

Մնաս բարով, արդեն իմ սիրելի Հարավային դպրոց։ Ես շատ կկարոտեմ այս մեկ տարին։

Մա՛յր դպրոց, սպասի՝ր ինձ, սեպտեմբերին կհանդիպենք։

Posted in 3-ՐԴ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԱՄՓՈՓՈՒՄ, Մայրենի 6-10 րդ դասարան (2023-24)

Հաշվետու պատում

  Սյս կիսամյակը շատ արագ և հետաքրքիր անցավ։ Մենք սովորեցինք Հովհաննես Թումանյանի պատմությունները ։ Ինձ շատ էր հուզել Թումանյանի <<Գիքորը>>։      Կատարել ենք շատ ուղղագրական աշխատանքներ։ <<Գործնական քերականությունից>> սովորել են ուրիշի ուղղակի և անուղակի խոսքը;

Ինձ շատ դուր եկավ Եղիշե Չարենցի <<Լուսամփոփի պես աղջիկ>> ոտանավորը։Այն շատ հուզիչ է և թախծոտ։

Շատ հետաքրքիր էր այս տարին։

Posted in 3-ՐԴ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԱՄՓՈՓՈՒՄ, Բնագիտություն 6-10 ( 2023-24)

Ուղղակի և անուղղակի խոսք

360. Ա և Բ տեքստերը համեմատի՛ր և դրանց տարբերությունը գտի՛ր:

            Ա. Քամին մարագի շուրջը պտտվեց, մտնելու ճեղք չգտավ ու ասաց.
            — Մարա՛գ, դուռդ բա՛ց արա, քեզ հարդ եմ բերել:
            Մարագը պատասխանեց.
            — Դու իմ ունեցած հարդը մի՛ տանիր, քո բերածն ինձ հարկավոր չէ:
            Բ. Քամին մարագի շուրջը պտտվեց, մտնելու ճեղք չգտավ ումարագին ասաց, որ դուռը բաց անի, որովհետև ինքը նրան հարդ է բերել: Մարագը պատասխանեց, որ քամին թող իր ունեցած հարդը չտանի, իրեն նրա բերածը հարկավոր չէ:

Ա տեքստում ուղղակիի խոսք է, իսկ Բ տեքստում՝ անուղղակի խոսք։

361. Ա և Բ նախադասությունների մեջ ընդգծված մասերը համեմատի՛ր: Դրանք ինչո՞վ են տարբերվում (համեմատի՛ր դրանց արտահայտած մտքերը, արտահայտման ձևերը):

            1. Ա. Տղան հարցրեց.
            Ռոբոտը մեզ չի՞ գտնի:
           
Բ. Տղան հարցրեց, թե ռոբոտը իրենց չի՞ գտնի:
           
2. Ա. Տիգրանն ասաց.
            Չի գտնի, եթե մենք շատ չխոսենք:
            Բ. Տիգրանն ասաց, որ չի գտնի, եթե իրենք շատ չխոսեն:
           
3. Ա. Տիգրանն ասաց.
            — Ես էլ եմ ձանձրանում, բայց պետք է մի քիչ համբերենք:
            ԳՏիգրանն ասաց, որ ինքն էլ է ձանձրանում, բայց պետք է մի քիչ համբերեն:
           
4. Ա. Տղան ասաց.
            — Տնային հանձնարարությունները հետո կանենք, մեր ընկերները հիմա    սպասում են:
           
Դ. Տղան ասաց, որ տնային հանձնարարությունները հետո կանեն, իրենց           ընկերները հիմա սպասում են:

Ա նախադասություններում  ուղղակի խոսք է, իսկ Բ նախադասություններում՝ անուղղակի խոսք է։

362. Նախորդ վարժության մեջ ընդգծված հատվածներից ո՞րը կանվանես ուղղակի խոսք, ո՞րը՝ անուղղակի խոսք:Պատասխանդ պատճառաբանի՛ր:

Երբ ուղիղ դիմում ես խոսակցիր, ուղղակի խոսք է, իսկ երբ այդ մասին պատմում ես՝ անուղղակի խոսք է։

363. Տրված նախադասությունները խմբավորի՛ր՝ ըստ նրանց մեջ ընդգծված հատվածների: Ստացածդ խմբերն ինչո՞վ են տարբերվում:

            1. — Լույսը վառե՞մ,— հարցրի ես:
            2. Ես ծիծաղելով ասացի, որ հրավիրատոմսը պատռված է:
            3. Լևոնը բարկացած ձայն տվեց.
            — Լույսը ինչո՞ւ վառեցիր:
           
4. Հետո հաշտվողաբար ասաց, որ լույսը թող վառված մնա:
           
5. Լևոնն ասաց, որ պետք է կարդալ և ոչ թե շատախոսել:
           
6. Ես կարդացի և ասացի.
            — Ոչինչ չեմ հասկանում:

            7. Ես համոզում էի Լևոնին, որ նրա ներկայությունը պարտադիր է:
           
8. — Գտա՜, — գոչեցի ես,- նրան հեռախոսով կասենք:

1,3,6,8-ը ուրիշի ուղղակի խոսքին են պատկանում։

2,4,5,7-ը՝ անուղղակի խոսքին։

364. Ուշադրություն դարձրո՛ւ Ա, Բ, Գ նախադասությունների կետադրությանը, կետադրական տարբերությունները գտի՛ր և օրինաչափությունը փորձի՛ր բացատրել:

            1. Ա. Ընկերս ասաց.
            — Պապս սիրում է նկարներ հավաքել ու մի մեծ պատկերասրահ ունի:
            Բ. — Պապս սիրում է նկարներ հավաքել ու մի մեծ պատկերասրահ ունի, — ասաց     ընկերս:
            Գ. — Պապս սիրում է նկարներ հավաքել, — ասաց ընկերս, — ու մի մեծ             պատկերասրահ ունի:
            2. Ա. — Քեռիս ասաց.
            — Գիտե՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են հաղորդում ու անգամ հեռվից     հեռու խոսում են իրար հետ:
            Բ. — Գիտե՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են հաղորդում ու անգամ        հեռվից հեռու խոսում են իրար հետ, — ասաց քեռիս:
            Գ. — Գիտե՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են հաղորդում, — ասաց քեռիս,          — ու անգամ՝ հեռվից հեռու խոսում են իրար հետ:

Ա1, 2-ում պատմողի խոսքը գտնվում է ուրիշի ուղղակի խոսքից առաջ։

Բ1,2-ում պատմողի խոսքը գտնվում է ուրիշի ուղղակի խոսքից հետո։

Գ1,2-ում պատմողի խոսքը գտնվում է ուրիշի ուղղակի խոսի արանքում։

365. Նախադասությունները լրացրո՛ւ (ուղղակի խոսքեր գրի՛ր):

            1. Փոքրիկը խնդրեց.
            — Մայրիկ, ինձ համար կոնֆետ գնիր:
            2. Ժողովուրդ, անհանգիստ ասաց իշխանը, Թշնամիները մոտենում են ամրոցին:
            3. – Շների հաչոցն ինձ անհետացնում է, — բողոքեց տղան:
            4. – Եթե անձրև չկա , բերքը կչորանա — անհանգստացավ պապիկը:
            5. — Զգուշացեք, դռները փակվում են- շարունակ ասում էր մարդ-մեքենան, — ……………:

366. Ընդգծված նախադասությունը (պատմողի խոսքը) գրիր՝
ա) ուրիշի ուղղակի. խոսքից առաջ,
բ) ուրիշի ուղղակի խոսքի մեջ:

            Օրինակ՝
— Ի՜նչ ես ամբողջ օրը պարապ-սարապ պառկում, վե՛ր կաց, մի գո՛րծ արա, — ծույլին հանդիմանում էին հարևանները:
ա) Հարևանները հանդիմանում էին ծույլին.
— Ի՜նչ ես ամբողջ օրը պարապ-սարապ պառկում, վե՛ր կաց, մի գո՛րծ արա:
բ) — Ի՜նչ ես ամբողջ օրը պարապ-սարապ պառկում, — ծույլին հանդիմանում էին հարևանները, — վե՛ր կաց, մի գո՛րծ արա:

  1. — Գիտեմ, որ ամբողջ օրն աշխատել եք, բայց չեք վերջացրել նորոգումը, —         ցավով ասաց նավի հրամանատարը:

Նավի հրամանատարը ցավով ասաց․

—Գիտեմ, որ ամբողջ օրն աշխատել եք, բայց չեք վերջացրել նորոգումը։


            2. — Չեմ կարող հանգիստ նստել ու սպասել գարնան գալուն, ինքս նրան կբերեմ.- անհամբերությամբ ասաց տղան:

Տղան անհամբերությամբ ասաց․

-Չեմ կարող հանգիստ նստեկ ու սպասել գարնան գալուն, ինքս նրան կբերեմ։
            3. — Երբ վերադառնամ, նորից կզրուցենք քո որոշման մասին, դա շա՜տ     հետաքրքիր է, — հեռանալիս ասաց հյուրը:

Հեռանալիս հյուրն ասաց

-Երբ վերադառնամ, նորից կզրուցենք քո որոշման մասին, դա շատ հետաքրքիր է։

367. Երկխոսությանը շարունակի՛ր:

            — Դե՛, — շշնջաց ընկերս, — սեղմի՛ր կոճակը:
            — Զանգն արդեն հնչե՞լ է, — զարմացա ես, — ոչինչ չեմ լսել:

            — Ոչինչ, ես էլ չէի լսել, բայց Արամը հուշեց ինձ։

           —  Դե արի շուտ բակ վազենք։

368. Երկխոսությանը շարունակի՛ր:

            — Շո՛ւտ, շո՛ւտ, բարձրացրո՛ւ, — տագնապեց նա, — հասնում է:
            — Ամեն ինչ մտածված է, սիրելի՛ս,- հանգիստ շուռ եկավ մյուսը: — Հիմա կտեսնես:

-Ապա տեսնեմ, ինչ ես մտածել։

-Երբ ժամանակը գա, կտեսնես։

369. Գրի՛ր երկխոսություն, որը դասարանում ես լսել (կարող ես նաև հորինել):

-Այսօր դասս լավ չեմ սովորել։

-Իսկ ի՞նչ էիր անում երեկ երեկոյան։

-Երեկ քաղաքից դուրս էինք գնացել, երբ վերադարցանք, արդեն ուշ էր։

370. Գրի՛ր երկխոսություն, որը տանն ես լսել (կարող ես նրաև հորինել):

-Ես այսօր շատ հոգնած եմ։

— Ինչու՞ տղա ջան, ի՞նչ է պատահել։

— Դպրոցից տուն գալու ճանապարհին ահավոր խցանում էր։

371. Խոսքն ըստ օրինակի փոխի՛ր. ընդգծված անուղղակի խոսքը դարձրո՛ւ ուղղակի:

            Օրինակ՝
ա) Սոնան ասաց, որ գյուղն իրեն դուր եկավ, ինքն ուզում է էլի մնալ այդտեղ:

Սոնան ասաց.
— Գյուղն ինձ դուրս եկավ, ես ուզում եմ էլի մնալ այստեղ:

բ) Թզուկն ասաց, որ տղան գնա թագավորի գանձարան ու տեսնի կախարդական նկարը:

Թզուկն ասաց.
— Ա՛յ տղա, գնա՛ թագավորի գանձարան ու տե՛ս կախարդական նկարը:

  1. Հայրն Արտակին ասաց, որ ճանապարհից վերցնի իր հեծանիվը. որովհետև մարդկանց խանգարում է:

Հայրն Արտակին ասաց․

-Արտա՛կ, ճանապարհից վերցրու հեծանիվդ, մարդկանց խանգարում է։
      2. Տղայի ընկերն ասաց, որ ինքն էլ չի սպասում թզուկի գալուն ու տուն է գնում:

Տղայի ընկերն ասաց․

-Ես էլ չեմ ասում թզուկի գալուն, ես տուն եմ գնում։
      3. Թագավորը տղային ասաց, որ գնա երկրից երկիր ման գա ու գտնի իր     մատանու քարը:

Թագավորը տղային ասաց․

-Գնա՛, երկրից երկիր ման արի ու գտիր իմ մատանու քարը։
      4. Նապաստակն ու մուկն ասացին, որ իրենք գնում են տղային օգնելու:

Նապաստակն ու մուկն ասացին․

-Մենք գնում ենք տղային օգնելու։
      5. Արջը նապաստակին ու մկանը խնդրեց, որ իրեն էլ տանեն աշխարհը      տեսնելու:

Արջը նապաստակին ու մկանը խնդրեց․

-Ինձ էլ տարեք աշխարհը տեսնելու։
      6. Արեգնազանը ներկայացավ և ասաց, որ ինքն իշխան Արմանի որդին է:

Արեգնազանը ներկայացավ ու ասաց

-ես իշխան Արմանի որդին եմ։
     
7. Թագավորը հյուրին խնդրում էր, որ իրեն մենակ չթողնի կախարդի մոտ:

Թագավորը հյուրին խնդրում էր

-Ինձ մենակ մի թող կախարդի մոտ։

372. Ընդգծված անուղղակի խոսքը դարձրո՛ւ ուղղակի:

            1. Նկարիչը կանչեց, որ ինքը շատ հետաքրքիր բան է գտել:

            Նկարիչը կանչեց

           -Ես շատ հետաքրքիր բան եմ գտել։
            2. Տղան մորը գգաշացրեց, որ ինքը անծանոթ մարդկանց է հրավիրել:

           Տղան մորը զգուշացրեց

          -Ես անծանոթ մարդկանց եմ հրավիրել։
           
3. Մայրը տղային ասաց, որ ինքն էլ է հետաքրքրվում տղայի հյուրերով:

           Մայրը տղային ասաց

           -Ես էլ եմ հետաքրքրվում քո հյուրերով։
           
4. Ընկերը Լևոնին ասաց, որ ինքը բացատում դարչնագույն մարդկանց է տեսել:

           Ընկերը Լևոնին ասաց

         — Ես բացատում դարչնագույն մարդկանց եմ տեսել։
           
5. Լևոնն ընկերոջն ասաց, որ նա հավանաբար երազ է տեսել, ոչ թե իսկական      մարդկանց:

             Լևոնն ընկերոջն ասաց․

            — Դու հավանաբար, երազ ես տեսել, ոչ թե իսկական մարդկանց։
            6. Տղան շուրջը նայեց ու հարցրեց, թե որտե՞ղ կթաքնվաեն, եթե անձրև գա:

            Տղան շուրջը նայեց ու հարցրեց․

            — Որտե՞ղ կթաքնվենք, եթե անձրև գա։

373. Ուղղակի խոսքը դարձրո՛ւ անուղղակի:

            Օրինակ՝
Մայրս ինձ հարցրեց.
— Որտե՞ղ ես պահել մեր կախարդական շղթան:
Մայրս ինձ հարցրեց, թե որտե՞ղ եմ պահել մեր կախարդական շղթան:

            1. Աղվեսն ագռավին խնդրեց.
            — Ագռա՜վ քույրիկ, երգի՛ր, որովհետև շատ լավ ես երգում:

            Աղվեսն ագռավին խնդրեց, որ ագռավ քույրիկը երգի, որովհետև շատ լավ է երգում։
            2. Արջն աղվեսին ասում էր.
            Դու աշխարհի ամենասիրուն աղվեսն ես:

            Արջն աղվեսին ասում էր, որ նա աշխարհի ամենասիրուն աղվեսն է։
            3. Երեխաները մտահոգվեցին.
            — Ինչպե՞ս պահպանենք մեր անտառը:

             Երեխաները մտահովեցին, թե ինչպես պահպանեն իրենց անտառը։
            4. Պապս ասաց.
            — Իմ իմացած միակ լեզուն հայերենն է:

             Պապս ասաց, որ իր սիրած միակ լեզուն հայերենն է։
            5. Պապս ասաց.
            — Ես շատ լավ էլ խոսում եմ ծառ ու ծաղկի հետ էլ, կենդանիների հետ էլ:

           Պապս ասաց, որ ինքը շատ լավ էլ խոսում է ծառ ու ծաղկի հետ էլ, կեդանիների հետ էլ։
            6. Պապս ավելացրեց.
            — Չգիտեմ, նրանք քանի լեզու գիտեն, բայց իմ հայերենը շատ լավ հասկանում են:

Պապս ավելացրեց, որ ինքը չգիտի, թե նրանք քանի լեզու գիտեն, բայց իր հայերենը շատ լավ հասկանում են։

374. Ուղղակի խոսքը դարձրո՛ւ անուղղակի:

            1. Սուրհանդակն ասաց.
            Ալեքսա՛նդր, արքան հրամայել է, որ դու տեսնես վաճառականների բերած նոր      ձին:

           Սուրհանդակն ասաց, որ արքան հրամայել է Ալեքսանդրին, որ նա տեսնի վաճառականների բերած նոր ձին։
            2. Որդին խնդրեց.
            — Հայրի՛կ, թույլ տուր այս մի ձին ինքս վարժեցնեմ:

            Որդին խնդրեց, որ հայրիկը թույլ տա, որ այդ մի ձին ինքը վարժեցնի։
            3. Նայելով սլացող որդուն՝ թագավորը հրամայեց.
            — Ի՛նձ էլ ձի տվեք:

             Նայելով սլացող որդուն՝ թագավորը հրամայեց, որ իրեն էլ մի ձի տան։
            4. — Ուսուցի՛չ, մտքի ետևից կհասնե՞մ այսպիսի ձիով, — հարցրեց Ալեքսանդրը:

            Ալեքսանդրը հարցրեց ուսուցչին, թե ինքը մտքի հետևից կհասնի արդյոք այդպիսի ձիով։

            5. Արիստոտելն ասաց.
            — Ալեքսա՛նդր, որոշ փիլիսոփաներ հաստատում են, որ բազմաթիվ աշխարհներ    կան:

            Արիստոտելն ասաց Ալեքսանդրին, որ որոշ փիլիսոփաներ հաստատում են, որ բազմաթիվ աշխարհներ կան։
            6. — Այդ աշխարհներից մեկը ի՛նձ պիտի պատկանի, ուսուցի՛չ, — ասաց   Ալեքսանդրը:

           Ալեքսանդրն ասաց ուսուցչին, որ այդ աշխարհներից մեկը իրեն պիտի պատկանի։

375. Տեքստը փոխադրի՛ր՝ անուղղակի խոսքերն ուղղակի դարձնելով:

            Մի մարդ ասում է, որ ինքը Սևանի ամբողջ ջուրը կխմի: Ընկերները ծաղրում են     նրան ու ասում, որ նա թող իր խոսքը գործով ապացուցի: Մարդն ասում է, որ          ինքը անպայման կխմի, եթե ընկերները Սևանից հանեն գետերի բերած ջուրը,            չէ՞ որ ինքը չի խոստացել, որ գետերի ջուրն էլ կխմի:

          Մի մարդ ասում է

          -Ես Սևանի ամբողջ ջուրը կխմեմ։

          Ընկերները ծաղրում են նրան ու ասում

       -Դու քո խոսաը գործով ապացուցիր՛։

       Մարդն ասում է

 -Ես անպայման կխմեմ, եթե դուք Սևանից հանեք գետի բերած ջուրը, չէ՞ որ ես չեմ խեստացել, որ գետի ջուրն էլ կխմեմ։

376. Տեքստը փոխադրի՛ր՝ անուղղակի խոսքերն ուղղակի դարձնելով:

            Մի մարդ գնում է իշխանի մոտ ու բողոքում, որ իր ձին գողացել են:

Մի մարդ գնում է իշխանի մոտ և բողոքում

— Իմ ձին գողացել են։
           
Իշխանը նրա վրա բարկանում է և ասում,որ եթե չքներ, ձին չէն գողանա:

          Իշխանը նրա վրա բարկանում է և ասում

         -Եթե չքնեիր, ձին չէին գողանա։
           
Խելոք մարդն ասում է, որ եթե ինքն իմանար, որ երկրի տերը քնած է, ինքն արթուն կմնար:

           Խելոք մարդն ասում է

         -Եթե ես իմանայի, որ երկրի տերը քնած է, ես արթուն կմնայի։

377. Տեքստը փոխադրի՛ր՝ ուղղակի խոսքերն անուղղակի դարձնելով:

            Մի մարդ արթնանում է, տեսնում՝ գողերն իր ունեցած-չունեցածը հավաքել,         տանում են: Ինքն էլ տանից դուրս է գալիս ու նրանց հետ գնում: Հանկարծ նրան   նկատում են:
            — Դու մեզ հետ ո՞ւր ես գալիս, ա՛յ մարդ, — հարցնում են գողերը:

            Գողերը հարցնում են, թե նա իրենց հետ ուր է գալիս։
            — Բա ի՞նչ անեմ, — միամիտ ձևանալով ասում է տանտերը, — տունս հավաքել       տանում եք, ես ինչո՞ւ մնամ:

            Տանտերը միամիտ ձայնով ասում է, թե բա ինչ անի ինքը, իր տունը հավաքել, տանում են, ինքը ինչու մնա։

378. Տեքստը փոխադրի՛ր՝ ուղղակի խոսքերն անուղղակի դարձնելով:

            Մի քանի զորապետներ հավաքված գովում էին իրենց ձիերին:
            Բոլորին լսելուց հետո մի աղքատ մարդ պատմում է.
            — Մի տարի ձիով հասա Արաքսին.ձին թափ առավ ու թռավ մյուս ափը:
            Լսողներն այնքան են բարկանում, որ ուզում են ծեծել խեղճ մարդուն:
            — Ձին կարո՞ղ է Արաքսի նման գետի վրայով թռչել, — մեղադրում են նրանք:
            — Սպասե՛ք, ձին իմը չէր, է՜, իշխանինն էր, — ասում է մարդը:
            — Հա՜, իշխանի ձին կարող էր, — հետ են քաշվում զորապետները:

            Բոլորին լսելուց հետո մի աղքատ մարդ պատմում է, որ մի տարի ձիով ինքը հասել է Արաքսին, ձին թափ է առել ու թռել մյուս ափը։

Նրանք մեղադրում են մարդուն, թե բա ձին արդյոք կարող է Արաքսի նման գետի վրայով թռչել։

Մարդը ասում է, որ սպասեն, քանի որ ձին իրենը չէր, այլ իշխանինն էր։

Զորապետները հետ են քաշվում և ասում, թե բա իշխանի ձին, այո, կարող էր։

Ուրիշի խոսքը կոչվում է ուղղակի, եթե խոսողը այն մեջբերում է բառացի, առանց փոփոխության: Ուրիշի ուղղակի խոսքը պատմողի խոսքից տրոհվում է միջակետով, գծիկով, ստորակետ-գծով:

Ուրիշի խոսքը կոչվում է անուղղակի, եթե խոսողը այն մեջբերում է ոչ թե նույնությամբ, այլ պատմողաբար: Անուղղակի խոսքը պատմողի խոսքին միանում է որ կամ թե շաղկապներով:

Ուղղակի խոսքը կարելի է վերածել անուղղակի խոսքի, իսկ անուղղակի խոսքը՝ ուղղակիի: